Foto

Պուտինը և Օրբանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունները

Վլադիմիր Պուտինը և Հունգարիայի վարչապետը Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և երկկողմ հարաբերությունները։

RIA Novosti-ի փոխանցմամբ՝ զրույցը տևել է գրեթե չորս ժամ։

Բուդապեշտի գագաթնաժողովի հեռանկարները Հանդիպումից առաջ Պուտինը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփն առաջարկել է Ռուսաստան-ԱՄՆ բանակցություններ անցկացնել Հունգարիայում.

«Նա անմիջապես ասաց. «Մենք լավ հարաբերություններ ունենք Հունգարիայի հետ. դուք լավ հարաբերություններ ունեք Վիկտորի հետ, ես էլ՝ այնպես որ առաջարկում եմ այս տարբերակը»։ Իհարկե, մենք ուրախ կլինենք համաձայնվել»։