Լատվիայի կառավարությունը քննարկում է Ռուսաստան տանող երկաթուղու հատվածները լիովին ապամոնտաժելու հնարավորությունը։ Հարցն արդեն քննարկել են նախագահ Էդգարս Ռինկևիչսը և վարչապետ Էվիկա Սիլինան։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Մինչև 2025 թվականի վերջը Լատվիայի կառավարությունը, զինվորականների հետ համատեղ, կվերլուծի երկրի արևելքում երկաթուղային գծերի մի քանի հատվածների ապամոնտաժման հնարավորությունը, ինչպես նաև խորհրդակցություններ կանցկացնի Լիտվայի և Էստոնիայի հետ։ Ռինկևիչսն իր հերթին նշել է, որ այս հարցի վերաբերյալ ավելի շատ պարզություն է սպասվում հաջորդ տարվա սկզբին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։









