Foto

Արթիկ համայնքում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը

Շիրակի մարզի Արթիկ համայնքում մեկնարկեց 2026 թվականի ձմեռային զորակոչը։ Պարտադիր զինվորական ծառայության մեկնեց 70 նորակոչիկ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր արարողությանը ներկա էին Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, Արթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Նարեկ Եպիսկոպոս Ավագյանը, համայնքապետարանի պատասխանատու աշխատակիցներ, զինվորականներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև նորակոչիկների ծնողներն ու հարազատները։

Մինչ նորակոչիկների ճանապարհումը թեմական առաջնորդի կողմից հնչեց Տերունական աղոթքը և կատարվեց օրհնության կարգ։

Այնուհետև համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը շնորհավորեց նորակոչիկներին՝ մաղթելով խաղաղ, անվտանգ և անփորձանք ծառայություն, միաժամանակ ընդգծելով, որ հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուր երիտասարդի պատիվն ու բարձր պատասխանատվությունն է։