Foto

Վերին Լարս տանող ճանապարհը փակվել է ձնահյուսի վտանգի պատճառով

Ձնահյուղի բարձր վտանգի պատճառով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը դեպի վրաց-ռուսական սահման (Վերին Լարսի անցակետ) տանող ճանապարհին, հայտարարել է Վրաստանի ճանապարհային վարչությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը։

Երթևեկության արգելքը վերաբերում է Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածին։

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունը կիրականացվի առանց արգելքների։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին, որը հայտնի է որպես Ռազմավիրական ճանապարհ, ներկայում միակ ցամաքային ճանապարհն է, որը Հայաստանը և Վրաստանը կապում է Ռուսաստանի հետ։ Իսկ Կազբեգի-Վերին Լարս անցակետը Վրաստանի և Ռուսաստանի միջև միակ գործող սահմանային անցակետն է։