Foto

Սամվել Կարապետյանն ապօրինաբար հալածվում է իշխանության կողմից, «Մեր ձևով»-ին էլ դրական ենք վերաբերվում. Սաղաթելյան

Սամվել Կարապետյանը քաղբանտարկյալ է, նա ապօրինաբար հալածվում  է այս իշխանությունների կողմից, մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:

Նրա խոսքով՝ այն ինչ տեղի է ունենում Սամվել Կարապետյանի հետ, իրենց համար անընդունելի և դատապարտելի է: Ըստ Սաղաթելյանի՝ Կարապետյանը հալածվում է հայկական ինքնության և եկեղեցու կողքին կանգնելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է «Մեր ձևով» շարժմանը, ապա ՀՅԴ ԳՄ անդամն ասաց, որ շատ դրական են վերաբերվում:

«Հույս ենք հայտնում, որ նոր ձևավորվող շարժումն ընդդիմադիր դաշտում կունենա իր տեղն ու դերը»,- հավելեց ընդդիմադիր քաղաքական գործիչը: