Foto

Շիրակի մարզի ՊՈԱԿ–ների 4620 աշխաակիցներ պարգևավճար են ստացել, որից 3085–ը՝ ուսուցիչներ են. մարզպետարան

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ 2025-ի ավարտին մարզպետի աշխատակազմի ենթակայության այն ՊՈԱԿ-ները, որոնք ունեցել են տնտեսած գումար, աշխատակիցներին հատկացրել են պարգևավճար. 443 մլն 807 հազար դրամ գումարը բաշխվել է 4620 աշխատակցի։

Մարզպետարանից NEWS.am–ին հայտնում են, որ պարգևավճար ստացել է 3085 մանկավարժ, 1535 վարչական և սպասարկող անձնակազմի ներկայացուցիչ, այդ թվում 141 մշակույթի և սպորտի բնագավառի աշխատակից։