Foto

Կրասնոդար–Երևան չվերթը կրկին չեղարկվել է. Մանրամասներ

«Աերոֆլոտ» ավիաընկերության Կրասնոդար-Երևան չվերթը կրկին չեղարկվել է։ Այս մասին են վկայում «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի տվյալները։


Հունվարի 12-ին Կրասնոդար–Երևան չվերթը չեղարկվել էր Կրասնոդարի օդանավակայանի ժամանակավոր փակման պատճառով։

«Ռոսավիացիայի» տեղեկություններով՝ օդանավակայանի գործունեությունը վերականգնվել է միայն հունվարի 13-ի առավոտյան։ Մասնավորապես հանվել են թռիչքների անվտանգության համար կիրառված սահմանափակումները։


Սակայն այսօրվա չվերթը ևս չի կայանա։