Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հանդիպել է գերմանացի գործընկերոջ՝ Յոհան Վադեփուլի հետ, ինչից հետո կողմերը համատեղ մամուլի ասուլիս են տվել։ Այս շրջանակներում Ֆիդանն անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին՝ ընդգծելով, որ ԵՄ-ին անդամակցելու գործընթացում Թուրքիան չափորոշիչների հիման վրա իրականացվող գնահատման հարցում խնդիր չունի և չի կարող ունենալ։
Բացի այդ Ֆիդանն ընդգծել է, որ անդամակցության հարցում հիմնական խնդիրը գործընթացի առաջ չժարվելն է, ապա հավելել․ «Այս համատեքստում ունեցել ենք համապատասխան հանդիպումներ։ ԵՄ-ի գլուխների (նկատի է առնվել անդամացության կրիտերիաները սահմանող կետերը) կրկին բացելն ու Թուրքիայի հետ որպես անդամակցության թեկնածու երկիր հարաբերություններ ձևավորելը մեր հավերժական սպասումն է։ Այն կարող է գործընթացն առաջ տանել ամենանորմալ հիմքերի վրա»։
Բացի այդ Ֆիդանը խոսել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների մասին։ Վերջինս հայտարարել է, որ Ուկրաինայում ընթացքող պատերազմի դադարեցումը, Գազայի խաղաղության ծրագրի կյանքի կոչումը և Սիրիայի կայունությունն իրենց համար կարևոր է։









