Foto

Ով ուզում է իր ռեյտինգը բարձրացնել՝ խոսում է Ռոբերտ Քոչարյանից․ Մադաթյան

Քաղաքական հոգեբան Միրհրդատ Մադաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՊԱՐՈՆԱՅՔ, ԴՈւՔ ՈւՐԻՇ ՀԵՐՈՍԻ ԱՆՈւՆ ՉԳԻՏԵ՞Ք...
Վերջին շրջանում մի հետաքրքիր տենդենց եմ նկատել, ով ուզում է իր ռեյտինգը բարձրացնել՝ խոսում է Ռոբերտ Քոչարյանից։ Իրականում դա օրվա իշխանությունների ստրատեգիան է՝ սկսած էսորվա պարագլխից, վերջացրած ամենացածր օղակով՝ «վահագնալեքսանյան» վերնագրով մի անկենսագիր «ուսապարկով»։ Զրոյական ռեյտինգ ունեցող մարդիկ, անելանելիությունից, արդեն վաղուց անպատեհ առիթներով տալիս են Ռոբերտ Քոչարյանի անունը, և այնքան անպատեհ, որ արդեն լրագրողները նկատողություն են անում նրանց, ասելով, որ իրենց տված հարցերը ոչ նախկինների, ոչ էլ Քոչարյանի հետ կապ չունեն...
Ես հասկանում եմ, որ մոտակա իշխանափոխության վախը այնքան հզոր է, որ որոշ մարդիկ նույնիսկ երկրորդ նախագահի նկարին նայելուց, վախից «կղանքի անզսպություն» են ունենում։ Եվ դա իհարկե նորմալ կդիտվի իշխանական սուբյեկտների դեպքում...
Սակայն հատկապես զավեշտալի է, երբ նման ստրատեգիա բանեցնում են մարդիկ, ովքեր դաշտում դիրքավորվում են որպես ընդդիմադիրներ, անելով արտահայտություններ, որոնք ոչ մի կապ չունեն այս իշխանություններին ընդդիմանալու հետ։ Ընդհակառակը, խորքային արտահայտում են հենց իշխանական թեզերը։
Ես կարծում եմ, որ ընտրությունների նախաշեմին նման էպոտաժային հայտարարություններ անելը բոլորովին չի բարձրացնում սեփական օգտավետությունը, և ուղղակի թեթև մտավոր հետամնացությունից մի փոքր բարձր ինտելեկտ է պետք ունենալ դա հասկանալու համար։
Պարոնայք, Դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք։ Քոչարյանին ընտրողը՝ Քոչարյան է ընտրելու, եթե նույնիսկ մի քանի քաղաքական գործիչների «հետույքից տոնածառ բուսնի»։ Սակայն եթե այդ «տոնածառը» ուղղեք սեփական էլեկտորատ հավաքելուն, միաժամանակ նաև սեփական արժեքի ադեկվատությունը հնարավորություն կունենաք գնահատելու։ Իհարկե եթե խոսում ենք ադեկվատ մարդկանց մասին։