Foto

Դիլիջանի ոլորանների և առողջարանի մոտակա հատվածներում բռնկված հրդեհները մեկուսացված են. ՆԳՆ

Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Կրկին հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել 911։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն։