Կանադայում Հայաստանի Հանրապետության դեսպան Անահիտ Հարությունյանը հանդիպել է Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակ Ֆրենսիս Սկարպալեջային։ Այս մասին ասված է Կանադայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել եներկկողմ քաղաքական օրակարգին, խորհրդարանական դիվանագիտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
Դեսպանության փոխանցմամբ՝ զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական կապերի շարունակական ամրապնդման անհրաժեշտությունը։
Նշվում է, որ ՀՀ դեսպանը շնորհակալություն է հայտնել Կանադայի կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին:









