Foto

Սպիտակ տան մոտ կրակnցներ են հնչել. կան վիրավորներ

Վաշինգտոնում` Սպիտակ տան մոտ, կրակոցներ են տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել են Ազգային գվարդիայի երկու զինծառայող, հաղորդել է NBC News-ը։

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերը նշել է, որ Ազգային գվարդիայի վրա հարձակումը, հավանաբար, նպատակային է եղել.«Կրակողը նույնպես վիրավոր է և այժմ գտնվում է հիվանդանոցում և կալանավորված է։ Նրա դրդապատճառները դեռևս չեն բացահայտվել»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Ազգային գվարդիայի զինծառայողները մոտ հեռավորությունից արձակած կրակոցներից վիրավորվել են՝ Սպիտակ տնից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:

Աղբյուրը՝ aysor.am