Foto

Ովքեր բուժման կարիք կա կբուժենք, ովքեր առողջ են՝ կպատվաստենք․ Ավանեսյանը՝ Փաշինյանին

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ գործադիրիր անդամները հիվանդ են։

«Տիկին Ավանեսյան, կառավարության կեսը հիվանդ է, էս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի»,- ասաց Փաշինյանը։

Ավանեսյանն էլ նշեց, թե առաջարկում է՝ գործադիրի անդամները հենց վաղն էլ պատվաստվեն։

Փաշինյանը հետաքրքրվեց՝ ուշ չէ՞։

«Բաց ինչո՞ւ ենք վաղվա գցում, այսօր հազիվ հավաքվել ենք, չենք կարո՞ղ կազմակերպել»,- նշեց վարչապետը։