Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովի ընդլայնված նիստին։
Միջոցառումը տեղի է ունենում Բիշքեկի «Ինտիմակ Օրդո» նստավայրում։ Նախկինում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նեղ կազմով հանդիպում են անցկացրել։
Պուտինը նաև կմասնակցի եզրափակիչ փաստաթղթերի ստորագրման արարողությանը։
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հուսալիորեն երաշխավորում է անվտանգությունն ու կայունությունը Եվրասիական տարածաշրջանում։
Ռուսաստանի 2026 թվականի ՀԱՊԿ նախագահությունը կանցկացվի «Հավաքական անվտանգություն՝ բազմաբևեռ աշխարհում» կարգախոսի ներքո», -ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ղրղզստանի նախագահ Սադիր Ջապարովը հայտարարել է, որ Ռուսաստանը ստանձնել է ՀԱՊԿ-ի նախագահությունը։
Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստում ՀԱՊԿ պետությունների ղեկավարները որոշել են հաջորդ նիստը անցկացնել Ռուսաստանում՝ 2026 թվականի նոյեմբերի 11-ին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հայաստանը չի մասնակցում Բիշքեկում տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Աղբյուրը՝ Aysor.am









