Foto

ԵԽ-ն քվեարկել է Ուկրաինայի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում կապերը խորացնելու օգտին

Եվրոպական միության օրենսդիրները քվեարկել են՝ խորացնելու միության՝ պաշտպանական արդյունաբերության ինտեգրումն Ուկրաինայի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Associated Press-ը:

Եվրոպական խորհրդարանի օրենսդիրները քվեարկել են 1.5 մլրդ եվրոյի ծրագրի հաստատման օգտին, որից 300 մլն եվրոն նախատեսված է Ուկրաինայի աջակցության գործիքի համար։

Ֆրանսիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունից Ռաֆայել Գլյուքսմանն ասել է, որ պաշտպանական ծրագիրը հնարավորություն կտա կառուցել ավելի դիմացկուն և ինքնիշխան Եվրոպա՝ Ուկրաինայի հետ գործընկերության միջոցով՝ առաջադեմ ռազմաարդյունաբերական համալիր կառուցելու համար։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։