Foto

Փաշինյանը պատվիրակություն է գործուղում Բրյուսել՝ ՀՀ-ԵՄ խորհրդի հանդիպմանը մասնակցելու

Վարչապետ Փաշինյանը որոշում է ստորագրել․

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 1-3-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)
գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարել՝

1) Արարատ Միրզոյանինը, Վահան Կոստանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
2) Տիգրան Դադունցինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականիպետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
3) Արմեն Ղազարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
4) Քրիստինե Ղալեչյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացված միջոցների հաշվին.
5) Անուշիկ Ավետյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանըհատկացված միջոցների հաշվին.
6) Վիկտորյա Այդինյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ պատվիրակության՝ գործուղումից վերադառնալուց հետո հնգօրյա ժամկետում ներկայացնել Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի
սեպտեմբերի 19-ի N 1230-Ն որոշմամբ սահմանված կարգի: