Foto

ԵԱՏՄ-ի և Կուբայի փոխադարձ ապրանքաշրջանառությունը կազմել է 220 մլն ԱՄՆ դոլար

ԵԱՏՄ-ի և Կուբայի փոխադարձ ապրանքաշրջանառությունը 2024 թվականին կազմել է 220 մլն ԱՄՆ դոլար։ Այս մասին հայտարարել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ Դ.Շ. Իմանալիևը Հավանայի միջազգային տոնավաճառի շրջանակներում կայացած Ռուսաստան-Կուբա գործարար համաժողովում։

Իր ելույթում ԵՏՀ ներկայացուցիչը պատմել է ԵԱՏՄ-ի և Կուբայի միջև համագործակցության պատմության մասին՝ նշելով դրա արդյունավետ զարգացումը 2021-2025թթ.համատեղ գործողությունների ծրագրի կատարման սկզբից ի վեր: Նա նաև նշել է նոր ժամկետի համար համանման փաստաթղթի նախագծի նախապատրաստական աշխատանքները և գործարար շրջանակներին կոչ է արել ակտիվ մասնակցություն ունենալ դրա լրացմանն ու իրականացմանը:

Բացի այդ, թվարկվել են փոխգործակցության մեծացման պոտենցիալ ոլորտները, առաջին հերթին՝ բիզնեսի գծով տեղեկատվական փոխանակման հաշվին։