Foto

Պակիստանում ահաբեկիչները հարձակում են գործել ոստիկանության կենտրոնակայանի վրա

Պակիստանի Փեշավար քաղաքում ոստիկանության կենտրոնակայանը հարձակման է ենթարկվել է երեք մահապարտ ահաբեկչի կողմից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը:

Ահաբեկիչները կրակ են բացել ոստիկանության կենտրոնակայան մտնելու փորձի ժամանակ, ապա արդեն ներսում պայթեցրել են իրենց։ 

Ոստիկանությունից հայտնել են, որ պայթյունի հետևանքով զոհվել է երեք զինվորական:

Դեռևս ոչ մի խմբավորում չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը։