Foto

Սա կոնֆլիկտ է սահմանադրական կարգը հերթական անգամ ոտնահարող անձի ու եկեղեցու միջև. Ս. Դանիելյան

Որոշ քահանաներ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը փորձում են բնորոշել որպես եկեղեցու ու պետության միջեւ հակամարտություն։ Դա նույն բանն է, որ 2019 թվականի կոչը շրջափակել դատարաններն, որի արդյունքում ծեծեցին դատավորներին, անվանել հակամարտություն եկեղեցու ու դատական համակարգի միջեւ։


Ոչ, եկեղեցու ու պետության միջեւ հակամարտություն գոյություն չունի, ինչպես նաեւ չի կարող վարչապետի աթոռին նստած անձնավորությունն ու իր կուսակցությունը կարգալույծ հռչակեն կաթողիկոսին։


Կա կոնֆլիկտ անօրինությեւններ անող ու սահմանադրական կարգը հերթական անգամ ոտնահարող անձի ու եկեղեցու միջև։


Այդ քահանաները պետք է լավ գիտակցեն, եթե իրենց համար նորմալ է, որ այդ անձն ու իր շրջապատը կարգալույծ հռչակեն կաթողիկոսին, ապա պատրաստ լինեն, որ, ըստ այդ նախադեպի, հանրային նախաձեռնության կողմից  իրենք եւս կարգալույծ կհռչակվեն, ավելին, անգամ ավազանի անունն էլ կարող են կորցնել։