Foto

Հոգևորականները ոչ հեռու ապագայում փոշմանելու են, բայց արդեն ուշ կլինի. Ա. Բաբայան

Այս օրերին եկեղեցու շուրջ տեղի ունեցողը մեզ շատ ծանոթ իրողություններ են: 


Կրկնվում է 2018 թվականը, որտեղ թիրախը ՀՀ իշխանությունն էր: Հիշո՞ւմ եք այդ օրերը, երբ սկզբնական փուլում հատ հատ հաշվարկում էինք, թե իշխանությունից ով միացավ Փաշինյանի շարժմանը, հետո էլի հաշվում ու մի պահ արդեն հաշվելը դարձավ անիմաստ:


Եկեղեցու դեմ կատարվողն ավելի «արդյունավետ» է այն պարզ պատճառով, որ կատարողի ձեռքերում է ամբողջ պետական, այդ թվում՝ դատաիրավական համակարգը:


Իսկ մենք դասեր քաղե՞լ ենք 2018-ից... 


Դասեր կարծես թե չենք քաղել, բայց չենք մոռացել այն դեպքերը, երբ 2018-ին Փաշինյանի ղեկավարած շարժմանն աջակցած բազմաթիվ հայտնի գործիչներ հետագայում փոշմանեցին: 


Եթե եկեղեցու դեմ սանձազերծվածն էլ Նիկոլին հաջողիվ, ապա վստահ եմ, որ այսօր մեր կողմից հաշվվող հոգեւորականները ոչ հեռու ապագայում փոշմանելու են, բայց արդեն ուշ կլինի, ինչպես ուշ եղավ 2018-ի փոշմանողներինը: