Նոյեմբերի 24-ին, ժամը 08:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան և վարորդին մոտեց¬րել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։









