Foto

Խարկովում ռուսական հարձակման հետևանքով զոհեր ու վիրավորներ կան

Ուկրաինան հայտնել է ռուսական զինված ուժերի կողմից ուկրաինական Խարկով քաղաքի վրա զանգավծային դրոնային հարձակման մասին։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, քաղաքապետ Իգոր Տերեխովը «Տելեգրամ»-ում հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 4 մարդ։ 

Ինչպես հաղորդում է Reuters-ը, նահանգապետ Օլեգ Սինեգուբովը տեղեկացրել է, որ Ուկրաինայի երկրորդ խոշորագույն քաղաքի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է 12 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 11 ու 12 տարեկան երկու երեխա։ 

Ռուսաստանի զինված ուժերից էլ տեղեկացրել են, որ նախորդ գիշերված ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը երկրի տարբեր հատվածներում ոչնչացրել են ուկրաինական 93 անօդաչու թռչող սարք։