Foto

Պարոնայք, սեփական գոռոզամտությունը հայրենասիրության տեղ մի վաճառեք. Մ. Մադաթյան

ՊԱՐՈՆԱՅՔ, ՍԵՓԱԿԱՆ ԳՈՌՈԶԱՄՏՈւԹՅՈւՆԸ՝ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈւԹՅԱՆ ՏԵՂ ՄԻ ՎԱՃԱՌԵՔ...


Եվ այսպես, Վաղարշապատի ընտրություններից մի փոքր անց, երբ կրքերը համեմատաբար հանդարտվել են, կարծում եմ կարելի է անդրադարձ կատարել այդ ընտրություններին և ընդհանրացված ամփոփում կատարել, ելնելով արդեն այդ կետից։ 


Իհարկե կասկած չկա, որ Վաղարշապատում, ՔՊ-ն իր ամբողջ ռեսուրսը կիրառելով, համայնքին գյուղեր ավելացնելով, ուսապարկներին լարելով մի կերպ երգեց իր «կարապի երգը» և նրա ունեցած արդյունքներից յուրաքանչյուր ՔՊ-ակա արդեն պետք է խոր մտածի 2026 թվականի իշխանափոխությունից հետո շարունակվող կյանքի մասին...


Հիմա ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ մասով։ Կրկին, շատ ընդդիմադիր ձևացողների համար հավանաբար նույնիսկ ցավով, պետք է կրկին հստակ ամրագրենք, որ քաղաքական ամենահզոր ընդդիմադիր կոնգլոմերատը՝ «ՀԱՅԱՍՏԱՆ» Դաշինքն է, որն էլ 2026 թվականի համապետական ընտրություններում հավակնելու է դառնալ այս ազգդավ իշխանություններին հեռացնող հիմնական ուժը։


Հաջորդ ուժը, որը նույնպես ունի ընդդիմադիր դիրքորոշում և մեծ հավանականությամբ 2026 թվականի ընտրություններում կանցնի խորհրդարան՝ «Մեր ձևովը» կլինի և ինչպես նախկինում արդեն ոչ մեկ անգամ ասել էի, 2026 թվականի ընտրությունների եզակիությունը նրանում է, որ այդ ընտրություններում հաղթող առաջին երեք տեղերը ակնհայտորեն հայտնի են և հիմնական ձայները բախշվելու են այդ երեք ուժերի մեջ։


Հիմա մնացած ընդդիմադիր ուժերի մասով՝ պարոնայք, եկեք անկեղծ լինենք, սեփական գոռոզամտությունը՝ հայրենասիրության և այս իշխանություններին հեռացնելու ձգտման տեղ մի վաճառեք, քանզի Վազարշապատի ընտրություններում Ձեր գոռոզամտությունը վերածվեց նրա, որ Ձեր հավաքած ձայները կիսվեցին և դրանց առյուծի բաժինը անցավ ՔՊ-ին։ Այս խոսքերս վերաբերվում են նաև այն ուժերին, ովքեր կոնսոլիդացիայով, «ՀԱՅԱՍՏԱՆ» Դաշինքի ռեսուրսները տնօրինելով հավաքեցին ուղիղ այնքան ձայն, որքան բերեցին հենց այդ ռեսուրսները ու անցան անցողիկ շեմը, սակայն առանց որևէ բան իրենց հատկացված ռեսուրսների վրա ավելացնելով։


Հիմա իրականը՝ 2026 թվականի ընտրությունները ճակատագրական են և կարևոր Հայաստանի պատմության, Հայի ինքնության, ամբողջ աշխարհի հայերի, մեր պատմության և սերունդների համար։ Եվ այդ ընտրություններում նման թերացումները կարող են ճակատագրական լինել ամբողջ հայության համար։ Կարծում եմ, որ իրավիճակի այս պատասխանատվությունը պարտավոր է զգալ յուրաքանչյուր, իրեն ընդդիմադիր պրոեկտող քաղաքական գործիչ։ Բնականաբար, յուրաքանչյուր նման գործիչ, եթե իր փոքր ուժով կփորձի առանձին գնալ ընտրությունների, ապա կարող է այս երկու ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԸՆԿԱԼՎԵԼ ՈՐՊԵՍ ՄՐՑԱԿԻՑ, ՀԱԿԱՌԱԿՈՐԴ, «ՁԱՅՆ ՓԱԽՑՆՈՂ», ԿԱՄ ՆՈւՅՆԻՍԿ ՔՊ-Ի ՕԳՏԻՆ ԱՇԽԱՏՈՂ, քանզի շեմը չհաղթահարելու դեպքում, նրան տրված ձայները անցնելու են նաև ՔՊ-ի...


Ուստի կարծում եմ, որ պահն է վերջապես, մի կողմ դնել սեփական գոռոզամտությունը և ստրատեգիկ, ընտրություններին մասնակցել հասկանալով այս, գալիք ընտրությունների ամբողջ պատասխանատվությունը՝ սատարելով երկու հիմնական ընդդիմադիրներից որևէ մեկին, ըստ ճաշակի։


Ես հասկանում եմ, որ միգուցե ժամանակից շուտ եմ այս մասին խոսում, սակայն կարծում եմ, որ հենց հիմա է ժամանակը, քանի Վաղարշապատի ընտրությունները թարմ են։ Իսկ այն մասին, որ այս գրառման տակ կարող են լինել վիրավորական մեկնաբանություններ, հոյակապ արտահայտվել է Բուլգակովի հայտնի ստեղծագործության հերոս Ազազելլոն, ասելով՝ «Վիրավորանքը, հանդիսանում է սովորական պարգև՝ լավ կատարված աշխատանքի համար»։ 


#գլուխը_միայն_ուտելու_համար_չի