Միջազգային հանրությունը դատապարտում է Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական հետապնդումները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հայտնի իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։
«Վաշինգտոնում կազմակերպված «Քրիստոնեության հալածանքները Հայաստանում» թեմայով քննարկմանը միջազգային իրավագետ Փիթեր Ֆլյուն, ի թիվս այլ մասնագետների, սպառիչ կերպով ներկայացրել է քաղաքական հետապնդումների իրական պատկերը Հայաստանում։
Նա ևս նկատել է՝ Հայ ազգի, Հայոց եկեղեցու բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ նախնական կալանքը որպես պատիժ կիրառելը խիստ մտահոգիչ է»,– գրել է նա՝ հրապարակելով հանդիպման տեսանյութը։









