Ուկրաինայի դաշնակիցները Հարավային Աֆրիկայում «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ կքննարկեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը և «կփնտրեն այդ պլանի ուժեղացման ուղիներ հաջորդ բանակցությունների փուլի համար», հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդում է BBC-ն։
Գագաթնաժողովը մեկնարկել է նոյեմբերի 22-ին։ Հարավային Աֆրիկան կդառնա առաջին աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի այս գագաթնաժողովը, և առաջին անգամ G20-ի հանդիպումը կանցնի առանց աշխարհի խոշորագույն երկրների առաջնորդների մասնակցության։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել գագաթնաժողով՝ պատճառաբանելով երկրում սպիտակամորթ բնակչության «իրավունքների խախտմամբ»։
Ուկրաինան չի մտնում «Մեծ քսանյակի» կազմի մեջ, ուստի Սթարմերի նշած ԱՄՆ-ի ծրագրի քննարկումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման վերաբերյալ կանցնի առանց ԱՄՆ-ի և Ուկրաինայի։ Ուկրաինայի դաշնակիցները Հարավային Աֆրիկայում «Մեծ քսանյակի» հանդիպման ժամանակ կքննարկեն ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը և «կփնտրեն այդ պլանի ուժեղացման ուղիներ հաջորդ բանակցությունների փուլի համար», հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, հաղորդում է BBC-ն։
Գագաթնաժողովը մեկնարկել է նոյեմբերի 22-ին։ Հարավային Աֆրիկան կդառնա առաջին աֆրիկյան երկիրը, որը կհյուրընկալի այս գագաթնաժողովը, և առաջին անգամ G20-ի հանդիպումը կանցնի առանց աշխարհի խոշորագույն երկրների առաջնորդների մասնակցության։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է մեկնել գագաթնաժողով՝ պատճառաբանելով երկրում սպիտակամորթ բնակչության «իրավունքների խախտմամբ»։
Ուկրաինան չի մտնում «Մեծ քսանյակի» կազմի մեջ, ուստի Սթարմերի նշած ԱՄՆ-ի ծրագրի քննարկումը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման վերաբերյալ կանցնի առանց ԱՄՆ-ի և Ուկրաինայի։









