Մարզահամերգային համալիրում քիչ անց տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը քաղծառայողների հետ։
NEWS.am–ի թղթակիցը հաղորդում է, որ պետական համակարգի աշխատողներին տարբեր մարզերից ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով են բերել հանդիպմանը։
Ըստ մամուլի, Փաշինյանը հանդիպում է պետական աշխատողների հետ՝ նախընտրական քարոզարշավի շրջանակում։









