Foto

Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել արտասահմանում. խորհրդարանի խոսնակ

Վրաստանի քաղաքացիներին կարգելվի քվեարկել արտասահմանում՝ արտաքին ճնշման ռիսկի պատճառով, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին, է Sputnik Грузия-ի փոխանցմամբ։ «2024 թվականի խորհրդարանական ընտրությունները հստակ ցույց են տվել, թե որքան բաց և կոշտ կարող է լինել տեղեկատվական և քաղաքական ճնշումը արտասահմանից եկած ընտրողների վրա։ Այս առումով, արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների վրա ճնշման ռիսկերը մեծանում են», – հայտարարել է Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ ապատեղեկատվության և կեղծ պատումների դարաշրջանում արտասահմանում գտնվող վրացիները կարող են սխալ տեղեկատվություն ստանալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

168.am