Քաղաքականացվեք և քաղաքականացրեք, որ ապաքաղաքականությունը և կենցաղայինությունը չհաղթի ձեզ: Թե Գյումրին և, թե Վաղարշապատը ապացուցում են, որ քաղաքական Փաշինյանը այլևս կախված է ապաքաղաքականացված քարոզարշավ իրականացնող և Փաշինյանից գոնե ընտրարշավում չափավոր դիստանցավորվող Սարիկից ու Արգիշտիից: Ոչ Գյումրի և ոչ էլ Վաղարշապատ Փաշինյանը չգնաց ընտրարշավի, որ այդ կոնստրուկցիան չքանդի իրենով և չվնասի նրանց: Էդ հիմա է հաղթանակն իրենով անում ու կեղծում իրեն: Խորքում այլևս Սարիկներից ու Արգիշտներից է կախված Փաշինյանը և ոչ հակառակը: Թե ինչ ձայներ կբերեն ապաքաղաքականացվածները անձամբ Փաշինյանին քաղաքական ընտրության ժամանակ կերևա, բայց վստահաբար ոչ այսքան:
Քաղաքականացրեք և քաղաքականացեք: Դադարեք անվստահություն ու հուսահատություն սերմանել: Ոչ առաջին և ոչ էլ վերջին պարտությունն է: Մինչ մեկ հաղթանակ պարտությունները տասնյակներով են լինում և թրծում: Մաթեմատիկա, մեթոդներ ու մոդելներ հանրային քննարկող քաղաքական ակտորները լավ կանեն մեկ րոպե մտածեն, թե իրենք իրենց առաջարկածի մեջ, ինչ ՕԳԳ ունեն: Էս մարաթոնի մեջ արագ մտածներին խորհուրդ կտամ զսպեն իրենց արագ շնչահեղձ լինելու, թևաթափ լինելու, հուսահատ լինելու սեթևեթանքը: Հիասթափությունն ու կոտրվելը ամենահեշտ բանն է, իսկ խելքի ու համառության համադրությունը դժվարը:
P.S. «Հայ Մարդը» գերակայելու է «ՔՊ Քաղաքացուն»: Держать Строй:









