Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Կիպրոսի Հանրապետության մայրաքաղաք Նիկոսիա՝ Կիպրոսի նախագահի ազգային անվտանգության խորհրդական և Հետախուզության ծառայության տնօրեն Տասոս Ցիոնիսի հրավերով:
«Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից՝ նշելով, որ այցի ընթացքում Արմեն Գրիգորյանը կունենա աշխատանքային հանդիպումներ:









