Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ վերսկսել բանակցությունները իրանական միջուկային ծրագրի շուրջ՝ իր նկատմամբ հարգալից վերաբերմունքի պայմանով: Այս մասին The Guardian թերթին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Ոչ թե Իրանը փախավ դիվանագիտությունից, այլ Ամերիկան ու Արևմուտքի երկրները, որոնք միշտ ձգտել են իրենց կամքը պարտադրել բանակցությունների ընթացքում։ Դիվանագիտությունը դեռևս իրավունք ունի գոյություն ունենալու և մնում է վեճերի լուծման վերջնական գործիքը, բայց դրա չափանիշները, կանոններն ու սկզբունքները պետք է պահպանվեն», - հայտարարել է արտգործնախարարը։ Նա հավելել է. «Եթե նրանք Իրանի ժողովրդի հետ խոսեն արժանապատվության և հարգանքի լեզվով, ապա նրանք պատասխան կստանան նույն լեզվով»։ Ավելի վաղ ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվել են բանակցությունների հինգ փուլ, սակայն գործընթացն ընդհատվել է ԱՄՆ-ի աջակցությամբ Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտների վրա գրոհների պատճառով։









