Foto

Վերջին օրերին մեզ միացողների թիվն ավելացել է մի քանի անգամ. «Մեր ձևով» շարժում

«Մեր ձևով» ժողովրդական շարժումը շարունակում է թափ հավաքել։ Ապօրինի կալանքի տակ գտնվող ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժմանն արդեն 8 հազար կամավոր է միացել։ Այս մասին տեղեկացնում են «Մեր ձևով» շարժման գրասենյակից:

«Վերջին օրերին մեզ միացողների թիվն ավելացել է մի քանի անգամ։ Միայն հինգ օրում շարժմանը շուրջ հազար քաղաքացի է միացել և այս միտումը շարունակվում է։

Հայաստանում փոփոխությունների իրական հնարավորությունը մեր հայրենակիցները կապում են «Մեր ձևով» շարժման հետ»,- նշված է հաղորդագրության մեջ: