Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումն ավարտական փուլում է։
Հիմնանորոգվել է ճանապարհային պատվածքը՝ տեղադրելով եռաշերտ ասֆալտբետոնե ծածկ, կառուցվել են ջրահեռացման համակարգեր, նորոգվել են ճանապարհին առկա արհեստական կառուցվածքները, խտացվել-հարթեցվել են կողնակները և այլն։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ»-ից։









