Foto

ԵՎՐՈ-2028․ ներկայացվել է մրցաշարի խաղացանկը և պաշտոնական լոգոն

Եվրոպական ֆուտբոլային միությունը (ՈւԵՖԱ) իր պաշտոնական կայքում հրապարակել է 2028 թվականի Եվրոպայի առաջնության հիմնական փուլերի պաշտոնական ժամանակացույցը։ Պատմության մեջ առաջին անգամ մրցաշարը կընդունեն հինգ ասոցիացիաներ՝ Մեծ Բրիտանիան և Իռլանդիան, և ամռան գլխավոր ֆուտբոլային միջոցառման հիմնական ժամանակացույցը արդեն հայտնի է։

Եվրո-2028-ը նախատեսված է մեկնարկել հունիսի 9-ին։ Բացման խաղը կկայանա Քարդիֆում՝ Ուելսի ազգային մարզադաշտում, որտեղ A խմբի թիմերը կմեկնարկեն մրցաշարը։

Մարզադաշտերից ութը, բացառությամբ «Ուեմբլիի», կընդունեն 1/8 եզրափակիչի խաղերը, իսկ քառորդ եզրափակիչները կանցկացվեն բոլոր չորս հյուրընկալող ասոցիացիաների մարզադաշտերում՝ «Դուբլին Արենա» (Իռլանդիա), «Հեմփդեն Պարկ» (Գլազգո, Շոտլանդիա), «Ուելսի ազգային մարզադաշտ» (Քարդիֆ) և «Ուեմբլի» (Լոնդոն, Անգլիա)։

Վերջին շաբաթվա խաղերը կկայանան Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում․ կիսաեզրափակիչները նախատեսված են հուլիսի 4-ին և 5-ին, իսկ եզրափակիչը՝ հուլիսի 9-ին։

Եվրո-2028-ը պատմության մեջ երկրորդ մրցաշարը կլինի, որը կանցկացվի մի քանի եվրոպական երկրների տարածքում։

Նշենք, որ մրցաշարի պաշտոնական լոգոն ներկայացվել է երեկ՝ նոյեմբերի 12-ին, Լոնդոնում, որտեղ կայացել է մրցաշարի բրենդինգի պաշտոնական գործարկումը։

Աղբյուրը`ArmSport.am