Foto

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվածություն են ձեռք բերել  համատեղ մասնակցություն ունենալ Հորմուզի նեղուցում ականազերծման աշխատանքներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Օման կատարած պաշտոնական այցի շրջանակներում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ի միկրոբլոգում։

«Մենք որոշել ենք համատեղ մեր գործընկերների հետ համագործակցել Հորմուզի նեղուցում ականազերծման ուղղությամբ՝ ծովային ուղիների անվտանգությունն ապահովելու և ազատ ու անարգել անցումը երաշխավորելու համար»,-մասնավորապես նշել է Մակրոնը։