Foto

Ձևավորվել են իրավական հարցերով մարզային աշխատանքային խմբեր. Արցախի տեղեկատվական շտաբ

Ի լրումն Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի նոյեմբերի 4-ին տեղադրված հայտարարության, հայտնում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու նպատակով դիմողների թիվը և նրանց բախշվածությունը ըստ մարզերի, ձևավորվել են իրավական հարցերով մարզային աշխատանքային խմբեր, որը նպատակ է հետապնդում աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպել և մեր հարենակիցներին ազատել լրացուցիչ դժվարություններից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել ՀՀ Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքներում գործող աշխատանքային խմբերին։

Ըստ անհրաժեշտության նմանատիպ աշխատանքային խմբեր կձևավորվեն նաև այլ բնակավայրերում, որի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ,

1.քաղաք Մասիս, 3-րդ թաղամաս, 26/54 /Մասիսի դատարանի դիմաց/,

2.քաղաք Արտաշատ, Հրաչյա Թովմասյան, 1-ին շենք, 4-րդ տարածք:

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–17:00: