Գյումրիի ավագանու այսօրվա հերթական նիստը չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով. ավագանու 33 անդամներից ներկա էին16-ը՝ պահանջվող 17-ի փոխարեն, հայտնում է «Ազատություն»-ը:
Ներկա չէին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 14 անդամները, «Կոմունիստական կուսակցություն» խմբակցության կալանավորված երկու անդամները՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Տիգրան Ավագյանը: «Ազատության» տեղեկություններով՝ Ավագյանը մանդատից հրաժարվելու է և այն փոխանցելու է Կոմկուսի ցուցակի հաջորդ համարին, որպեսզի խմբակցությունն այսուհետ քվորում ապահովելու հարցում խնդիրներ չունենա:
Բացականերից մեկն էլ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Նարեկ Միրզոյանն էր, ինչպես խմբակցության ղեկավարը տեղեկացրեց՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:









