Foto

Խարդախության մեղադրանքով հետախուզվող 51-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան

Նոյեմբերի 5-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Երևանի Ռոստոմի փողոցի բնակիչ 51-ամյա տղամարդու:

Հունվարի 13-ից նա հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։