Foto

«Իշխանության փոփոխությունն է ժողովրդավար երկրի գարանտը». Նարեկ Կարապետյան

Եթե մենք ցանկանում ենք ունենալ լուրջ երկիր, մենք պետք է հասկանանք, որ եթե երկրի ղեկավարը փորձի իշխանությունը պահել այնքան ժամանակ, մինչև բանը բանից անցնի, ոչ մի ինստիտուցիոնալ հիմք չենք ունենա: Այս մասին ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը:

«Մենք պետք է հասկանանք, որ իշխանության փոփոխություններն են գարանտը զարգացող, նորմալ, ժողովրդավար երկրի: Իսկ ժողովրդավար երկիրն էլ գարանտն է զարգացող տնտեսության»,-ասել է նա: