Foto

Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից. Աշոտյան

2019 թ-ի դրվագով Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից, հայտնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այսօր ցերեկը նախագահին հրավիրել են քննչական մարմիններից մեկը և ներկայացրել մի նոր զավեշտալի մեղադրանք: Դրվագը վերաբերում է հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի մի ցուցմունքին, որը կորզվել է սխալ թարգմանության հետևանքով, իսկ հետո դեմ առ դեմ հանդիպման ժամանակ հերքվել է իր իսկ կողմից»,- նշել է նա:

«Երեկ երեք անգամ Սերժ Սարգսյանին կանչեցին դատարան, անգամ հաշվի չառան դատավորի ընտանիքում արձանագրված մահը, հետո դատարանները մերժել են այդ հայցը, ուստի ստիպված բեմադրել այս էժան շոուն»,- ավելացրել է նա: