Foto

«Ձեզ երկու շաբաթ ժամանակ». Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ, գործադիրի անդամներին երկու շաբաթ ժամանակ տվեց։

Նա հայտարարեց՝ ամեն ինչ պետք է լինի էլեկտրոնային եղանակով։

«Միայն, բացառապես՝ էլեկտրոնային տարբերակով, ոչինչ, թող գույքը չօտարվի, եթե մինչև հիմա դիմացել ենք, էլի կդիմանանք, թող չվաճառվի, ստեղծվի ճգնաժամ, ես դրա պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա, լուծումը կգտնեմ»,- ասաց նա։

Վարչապետը հայտարարեց՝ բոլոր թոշակառուները թոշակ պետք է ստանան միայն էլեկտրոնային եղանակով։

«Երկու շաբաթ ժամանակ, կբերեք, բոլոր թոշակառուները թոշակը ստանում են միայն էլեկտրոնային եղանակով»,- նշեց նա։