Այսօր Գուգարաց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի եպիսկոպոսական Ձեռնադրության և Օծման 14-ամյակն է։
«Գերաշնո՛րհ Սրբազան Հայր,
Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի աշխատակազմը և հավատացյալները որդիական խոնարհությամբ ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առթիվ։
Սիրելի՛ Սրբազան Հայր, մաղթում ենք Ձեզ արևշատ օրեր, քաջառողջություն, ուժ եւ կորով Ձեր նվիրյալ ու աստվածահաճո առաքելության մեջ՝ ի պայծառություն Մայր Եկեղեցու և ի բարօրություն Մայր Հայրենիքի։
Թող Ամենակարող Աստված ավելացնի Ձեր եռանդն ու շնորհները Ձերդ Սրբազնության հայրական հոգածու առաջնորդությամբ՝ ի նպաստ բարեխնամ մեր Գուգարաց թեմի։
Որդիական խոնարհութեամբ մատչիմ ի համբոյր Ձերդ Սուրբ Աջոյն»,- ասվում է Գուգարաց թեմի հաղորդագրությունում։









