«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Իրավապահ մարմիններում մեր աղբյուրները հաստատեցին մեր տեղեկությունները։
«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՆԳՆ-ից չեն հերքել հետախուզման մասին տեղեկությունն՝ առաջարկելով գրավոր հարցում ուղարկել։ Փորձում ենք քրեական վարույթի մանրամասները պարզել նաև վարույթն իրականացնող մարմնից։ ՔԿ-ից, սակայն, ևս առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել։









