ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Զինված ուժերի առնվազն կեսը, տարբեր պատճառներով, ատեստացիայի քննությունների չի մասնակցում, իսկ մասնակիցների առնվազն 40%-ը նվազագույն շեմը չի հաղթահարում և ըստ այդմ` աշխատավարձի բարձրացում չունի:
Բուն շարքային պայմանագրային անձնակազմի չնչին տոկոսն է ստանում 5 գնահատական:
Այս ցուցանիշների առկայությունը խոսուն փաստ է զորքերի մարտունակության վիճակի և բանակի նկատմամբ իշխանության վերաբերմունքի մասին:
Ու այս պայմաններում ՔՊ ղեկավարը լայվով հայտարարում է, թե պայմանագրային անձնակազմը կարող է մինչև 700 հզ դրամ աշխատավարձ ստանալ:
Ո՞րն է այստեղ բլեֆը, որի մասին երբեք չի խոսի Փաշինյանը: Այն, որ բացի նրանից, որ ԶՈւ մի հսկայական հատված առհասարակ չի մասնակցել ատեստացիային, այլ մասնակիցների շատ քիչ տոկոսն է բարձր գնահատական ստացել ու հնարավորություն ստացել 700 հզ աշխատավարձին մոտենալ:
Ամբողջ ծանրությունն ընկած է մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի վրա, որոնցից շատ-շատերը ոչ միայն 700 հզ չեն ստանում, այլ նույնիսկ քննության նվազագույն շեմը չեն հաղթահարում, իսկ նրանց աշխատավարձը 200 հզ.-ի սահմաններում է»:









