Foto

Այգեգործների փողոցի բնակչի տանը հայտնաբերվել է կանեփի բույս և դեղնականաչավուն զանգվածով 2 տոպրակ

Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Այգեգործների փողոցի բնակիչ 52-ամյա տղամարդը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, նաև պահում և օգտագործում է թմրամիջոց։

Իրացնելով տեղեկությունները՝ համայնքային ոստիկանները հոկտեմբերի 31-ին նրա տանը հայտնաբերել են կանեփի բույս և ընդհանուր 212,7 գրամ դեղնականաչավուն զանգվածով 2 տոպրակ:

52-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։

Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: