Foto

Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն է ուղարկվել

Ադրբեջանի տարածքով  Հայաստան ցորեն է ուղարկվել: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«15 վագոնից բաղկացած գնացքը, որը տեղափոխում էր 1,048 տոննա ցորեն, Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի միջով ուղևորվել է դեպի Հայաստանի Դալարիկ կայարան, որտեղ նախատեսված է դրա բեռնաթափումը»,-ասված է  լրատվամիջոցներում տարածած հայտարարության մեջ: