ՌԴ-ն ձգտում է բարեկամության բոլոր ժողովուրդների հետ։ Հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը հավելել է, որ բոլոր ժողովուրդները կարող են միավորվել ընդհանուր արժեքների շուրջ, դրանում է Ռուսաստանի մշակույթի իմպուլսը:
«Չնայած այսօրվա բոլոր դժվարություններին, խնդիրներին ու ողբերգություններին, իսկ դրանք, ցավոք, շատ են, մեզանից՝ Ռուսաստանից, բխելու են հենց այնպիսի ազդակները (որոնք երկրները կմիավորեն ընդհանուր արժեքների շուրջ – խմբ.), քանի որ մենք ձգտում ենք բարեկամության, համագործակցության բոլորի հետ,» – ասել է Պուտինը՝ ազգի միասնության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պետական պարգեւների հանձնման արարողության ժամանակ։









