Foto

Իրանի խորհրդարանի խոսնակը կայցելի Պակիստան

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաքեր Քալիբաֆը նոյեմբերի 5-ին կգլխավորի բարձր մակարդակի խորհրդարանական պատվիրակության այցը Պակիստան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Այցը կայանում է երկու հարևան երկրների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման ջանքերի շրջանակներում։

Քալիբաֆը Պակիստան կմեկնի Պակիստանի  ազգային ժողովի նախագահ Այազ Սադիքի հրավերով։

Իսլամաբադ կատարած այցի ընթացքում Քալիբաֆը հանդիպումներ կունենա Պակիստանի ազգային ժողովի և Սենատի խոսնակների ու անդամների հետ։