Foto

Դևիդ Բեքհեմը ասպետի կոչում է ստացել Չարլզ III թագավորից

Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ստացել է ասպետի կոչում՝ Չարլզ III թագավորի կողմից։

Բեքհեմը պարգևատրվել է բրիտանական հասարակության և սպորտի զարգացմանն ունեցած ներդրման համար։

Բեքհեմը հայտնվել է թագավորի «Birthday Honours List»-ում՝ այն անձանց թվում, որոնք արժանացել են Բրիտանական կայսրության բարձրագույն պարգևներին։