Վենետիկի հանձնաժողովը, պատասխանելովՍահմանադրական դատարանի նախագահիդիմումին, եզրակացրել է, որ քրեական նորօրենսգրքում հավաքներին նյութապեսշահագրգռելու դրույթն անորոշ է և խնդրահարույց։ Այն պետք է այնքան հստակ լինի, որհանրահավաքին մասնակցող քաղաքացինհասկանա իր իրավունքներն ուպարտականությունները, եզրակացրել ենմիջազգային անկախ փորձագետները։ Խոսքըմասնավորապես վերաբերում է նյութապեսշահագրգռելու մասին դրույթին։
Ի՞նչ պետք է անի Վենետիկի հանձնաժողովիբացասական կարծիքից հետո ՍԴ-ն, և ինչպե՞ս է այնանդրադառնալու այդ հոդվածով արդենկալանավորված անձանց վրա։
Այս և այլ հարցեր Vesti.am-ն ուղղել է քրեականիրավունքի մասնագետ Հակոբ Անանյանին։
– Ի՞նչ է նախատեսում Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը, որով ընդդիմադիրներըդիմեցին ՍԴ, և ո՞րն էր խնդրահարույց դրույթը։
– Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն է՝ «Հավաքանցկացնելուն կամ դրան մասնակցելունխոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաևհավաքին մասնակցելու կամ հավաքինմասնակցելուց հրաժարվելու նպատակովնյութապես շահագրգռելը»։ Խնդիրը թաքնված է երկրորդ մասում, մասնավորապես՝ նյութապեսշահագրգռելուն վերաբերվող հատվածում։ Նյութապես շահագրգռելու ձևակերպման տակկարելի է հասկանալ նույնիսկ լոգիստիկ ծախսերը՝ տրանսպորտ, սնունդ և նման մանր ծախսեր։ Սահանցանք համարվել չի կարող։ Հստակ չէ, թե ինչ է ենթադրվում «նյութապես շահագրգռել» ձևակերպումը։
– Ներօրենսդրական ակտով ի՞նչ խնդիր էր լուծում օրենսդիրն այս դրույթն ավելացնելով։
– Միանշանակ խոսքից ձեռնպահ կմնամ, բայց այստեղ օրենքի դրույթը թերի է․ այն կարող է կամայականորեն մեկնաբանվել։ Իրավապահ համակարգի կողմից կարող է լինել ողջամտության սահմաններից դուրս ընկալում։
– Հանձնաժողովը սկզբում դրականեզրակացություն էր տվել, իսկ հիմա այնհամարում է միջազգային իրավունքին հակասող։ Ընդդիմադիրները իշխանությանը մեղադրում ենհանձնաժողովին սխալ թարգմանություններկայացնելու մեջ։ Որքա՞ն է ազդելհանձնաժողովին ներկայացված օրենքի սխալթարգմանությունը՝ “incentivise”-ի փոխարեն“compel” ձևով, նրա սկզբնական կարծիքի վրա։ Թարգմանությունը միտումնավո՞ր էր, թե՞ վրիպակ։
– Ըստ փաստերի՝ հանձնաժողովը նկատել է, որ«հարկադրել» տերմինի փոխարեն գրված է «նյութապես շահագրգռել» և տվել է բացասականեզրակացություն։ Վենետիկի հանձնաժողովը հենցայստեղ է խնդիր տեսել՝ գործողությունը պետք է լինիհարկադրանքի միջոցով և ոչ թե շահագրգռման, որպեսզի այն համարվի հանցանք։ Չեմ կարող միանշանակ ասել վրիպա՞կ է, թե՞ միտումնավոր արված քայլ։
– Արդյո՞ք հանձնաժողովի կարծիքը պարտադիր է ՍԴ-ի համար։ Եթե ՍԴ-ն ընդունի Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը որպես հիմք, ի՞նչ հնարավոր որոշումներ կարող են ընդունվել։
– Եթե ՍԴ-ի համար այդ կարծիքը կարևոր չլիներ, կարծում եմ՝ չէր դիմի Վենետիկի հանձնաժողովին։ Ըստ էության՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքներն իրավաբանորեն պարտադիր չեն, սակայն բավականին մեծ հեղինակություն ունեն։ Հենց այդ կարծիքների հիման վրա են պետությունների ժողովրդավարության մակարդակի վերաբերյալ գնահատականներ տրվում։ Դրանով է բացատրվում ՍԴ-ի՝ հանձնաժողովին դիմելու որոշումը, ինչ հեղինակավոր է և ՍԴ-ն վճռում դրան կանդրադառնա։
– Ի՞նչ է լինելու այն անձանց քրեական վարույթների հետ, ովքեր արդեն դատապարտվել են կամ գտնվել են քրեական հետապնդման տակ այս հոդվածով։
– Իրավաբանորեն գործում է հետևյալ մոտեցումը․երբ օրենքը բարելավող բնույթ ունի, այն պետք է ունենա հետադարձ ուժ և տարածվի նաև այն անձանց վրա, ովքեր մինչ այդ ենթարկվել են քրեական հետապնդման, ինչպես նաև նրանց վրա, որոնց վերաբերյալ այդ հոդվածով կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ Սակայն այժմ կանխատեսումներ անել հնարավոր չէ, քանի դեռ օրենսդիրն այս մասով որոշում չի կայացրել։ ՍԴ-ի արձագանքից հետո ամեն ինչ պարզ կլինի, բայց տրամաբանությունը հուշում է, որ բարելավող որոշումներն ունենում են հետադարձ ուժ։









