Foto

«Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը». Ռուբեն Հակոբյան

ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չպետք է թույլ տալ 96-ի կրկնությունը․
Հետեւելով Նիկոլ Փաշինյանի նախընտրական կեցվածքին, համոզված եմ, որ նա կփորձի կիրառել «ընդդիմությունը 100% էլ ձայն հավաքի, նրան իշխանություն տվող չկա»՝ 96-ի իշխանության հակաօրինական հայտնի գործիքակազմը։

Պարտվելու դեպքում ամեն ինչ անելու է ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու համար։ Ամենօրյա ռեժիմով ինչ որ անհասկանալի գաղտնալսումներ հրապարակելով եւ ընդդիմությանը մեղադրելով ընտրողներին կաշառելու մեջ, կարծում եմ փորձում է ընտրության արդյունքները չեղյալ հայտարարելու համար հիմքեր նախապատրաստել։ Կարող է սադրել նաեւ քաղաքացիական բախումներ, որին ընդդիմությունը պետք է պատրաստ լինի։

Շատ կարեւոր է, որ ընտրություններին մասնակցող հայտնի լիդերները հանդես գան միասնական հայտարարությամբ, որ միասնաբար տեր են կանգնելու իրենց ընտրողների ձայնին եւ անհրաժեշտության դեպքում համարժեք պատասխան են տալու իշխանությունների հակաօրինական ցանկացած գործողություններին։

Հ.Գ. Շատ եմ կարեւորում հետընտրական նման ծրագրի առկայությունը»։